Խորհուրդներ Ալֆայից

Ինչպես տրամադրել երեխային նոր ուսումնական տարվան
1. Սահմանենք նպատակներ նոր ուսումնական տարվա համար։
Այնպես արեք, որ սեպտեմբերի առաջին շաբաթը երեխայի համար դառնա ինչ-որ նոր բան սկսելու առիթ, ոչ թե սթրես։
Պատմեք ձեր սեփական փորձից, ցույց տվեք՝ որքան ազդեցություն ունի գիտելիքը նրա ապագայի համար 1 տարվա կտրվածքով, տվեք մոտիվացիոն օրինակներ։
2. Վերափոխեք երեխայի ուսումնական տարածքը տանը
Կարող եք տեղափոխել գրքերը կամ նորից ներկել պատերը, ավելացրեք երեխայի համար հաճելի պարագաներ։ Նոր միջավայրը տրամադրում է նոր արդյունքների։
Ավելացրեք երեխայի ուսման հետաքրքրությունները խրախուսող իրեր՝ քարտեզ, գլոբուս, պատկերներ և այլն։
3. Սահմանեք օրվա ռեժիմ և ներդրեք առողջ ապրելակերպը
Առողջ սննդակարգը, քնի ռեժիմը և ֆիզիկական ակտիվությունն աշակերտի էներգիայի հիմնական աղբյուրներն են։
Մշակեք օրվա հստակ ռեժիմ ձեզ և ձեր աշակերտների համար՝ քնից արթնանալու, մարմնամարզության, հանգստի, գիշերային քնի համար հստակ ժամերով։
Ռեժիմին հետևելը թույլ կտա նրան միշտ լինել առողջ և արդյունավետ։
4. Կազմեք դասացուցակ՝ անպայման ավելացնելով հանգիստը և ժամանցը
Դասերից բացի երեխան պետք է անպայման մաքուր օդում զբոսնի, շփվի ընկերների հետ, ունենա հոբբի։ Այս կողմնակի գործունեությունները թույլ են տալիս նրան լիցքաթափվել և կրկին լցվել էներգիայով՝ ուս. առաջադրանքները գերազանց կատարելու համար։
5. Տվեք նրան ժամանակ ինքնուրույն ընտրելու և թափ հավաքելու համար
Երկար արձաակուրդիցհետո թույլ տվեք, որ երեխան աստիճանաբար մտնի ուսումնական պրոցեսի մեջ։ Օգնեք նրան առաջադրանքներում, բայց զգուշացրեք, որ 3-րդ շաբաթից նա պետք է լիովին անցնի գործի։
6. Մի մոռացեք ամառային դպրոցի կարևորության մասին և նախապատրաստվեք հաջորդ տարվան:
Ալֆա Քիդսի ամառային դպրոցում երեխաները ոչ միայն վերհիշում են անցյալ նյութը, այլև ստանում նոր գիտելիքներ՝ մատչելի և զվարճալի մեթոդաբանությամբ։ Մեր սաներն առանց ավելորդ լարվածության վերադառնում են դպրոց՝ նորանոր արդյունքներ գրանցելու համար։
