top of page

Արտահայտություններ, որոնք կարող են նեղացնել ձեր երեխային.անգամ անգիտակցաբար ասված' նրանք ազդում են երեխայի աշխարհընկալման վրա։Ի՞նչ բառերով փոխարինել դրանք։

Writer: ԱԼՖԱ ԹԻՄ
ԱԼՖԱ ԹԻՄ
Oct 24
1 min read

❌ Նորից սխալ արեցիր։

Բոլորս էլ սովորում ենք մեր սխալների վրա, և երեխաները բացառություն չեն։

✅ Քեզ մոտ անպայման կստացվի, ուղղակի պետք է անընդհատ փորձել։


❌Դու ինձ կաթվածի կհասցնես։

Երեխան, որին ասում են նման բառեր, կարող է մեծանալ չարաճճի, անինքնավստահ, կասկածամիտ։

✅ Երբ դու այդպես ես ասում, ես չեմ կարողանում քեզ բացատրել՝ ինչն ինչոց է, արի փորձենք հասկանալ միասին։


❌Քեզ այդպես մի պահիր, դու աղջիկ ես/տղա ես...

Երեխայի սեռը չի որոշում նրա պահվածքը։

✅ Երբ դու քեզ այդպես ես պահում, դա նման է այս բանին։ Դու ուրիշ ինչպե՞ս ես քեզ կարողանում պահել նման իրավիճակում։


❌ Չսպասես ինձնից ինչ-որ լավ բան, քանի դեռ դու...

Երեխային կարելի է պատժել՝ չտալով ինչ-որ բան, բայց երբեք հոգատարությունից, քնքշանքից զրկելը չեն կարող լինել պատիժ։

✅ Դու այս բանը չարեցիր, ու մենք ստիպված չենք կարող գնալ այգի / գնել նոր խաղալիք։


❌ Մի նվնվա չնչին բանից...

Արդյո՞ք դա ձեր երեխայի համար չնչին բան է...

✅ Ի՞նչ է պատահել։ Դա իրոք քեզ այդքան վշտացրե՞լ է։ Կարո՞ղ եմ օգնել քեզ։


❌ Բոլորը կծիծղեն քեզ վրա...

Այս բառերը երեխային տրամադրում են հասարակության դեմ։

✅ Արի միասին պատկերացնենք քո այս վարքի/քայլերի հետևանքները։


❌ Այ տե՛ս, Անին միայն գերազանց գնահատականներ է ստանում, իսկ դու...

Մի համեմատեք ձեր երեխային այլ երեխաների հետ, միայն իր իսկ հետ։ Ներկայացրեք իրավիճակ, երբ նա առավելագույնս ինքնաարտահայտվել է և ինչքան լավ է իրեն զգացել այդ պահին։

✅ Քեզ մոտ հիմնականանում ստացվում է, արի միասին հասկանանք, ինչը չստացվեց։


 
 
 

Comments


bottom of page